Միջազգային տերոռիզմը ներթափանցում է տարածաշրջան Արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի տակ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախում ոտնհարվում են համամարդկային արժեքները, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց և այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք իրենց կողմից ձևակերպած պահանջներին. դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իարվունքը և այդ շրջանակներում նաև Հայաստանի Հանրապետության և հայության մասնակցությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը