10 10 2020

Հակամարտության մեջ այլ կողմերի ներգրավումը ՀԱՊԿ-ը ոչ արդյունավետ է համարում․ Զաս

Հակամարտության մեջ այլ կողմերի ներգրավումը ՀԱՊԿ-ը ոչ արդյունավետ է համարում․ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը RT-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջազգային մասնակցության դերին:

«Այս իրադարձություններում մասնակիցների ընդլայնումը օգտակար է իրավիճակի կարգավորմանը, հակամարտության լիցքաթափմանը: Ուստի մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք անդամակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ այն իրավասությունների շրջանակում, որոնք ներկայացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Դե, առաջին հերթին, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կողմից, այն մանդատը, որը կա»,- ասել է Զասը:

Նա նշել է, որ այս հակամարտության մեջ այլ կողմերի ներգրավումը ՀԱՊԿ-ը ոչ արդյունավետ է համարում:

«Եթե Թուրքիան գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում, ապա նա բոլոր իրավունքներն ունի այս ամենի վրա: Եթե նրա գործողությունները դուրս են գալիս այդ շրջանակից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա»,- ընդգծել է Զասը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ