09 10 2020

Ճամբարներ Սիրիայում, որտեղ պատրաստություն են անցնում Ադրբեջան տեղափոխվող գրոհայինները. Wargonzo

Ճամբարներ Սիրիայում, որտեղ պատրաստություն են անցնում Ադրբեջան տեղափոխվող գրոհայինները. Wargonzo

Ռուսական Wargonzo տելագրամյան ալիքը, հղում տալով «Военкоры русской весны» թելեգրամյան ալիքի հրապարակումը, հաղորդում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակում են աշխատանքները Սիրիայում տեղակայված այն ճամբարների չեզոքացման ուղղությամբ, որտեղ պատրաստություն են անցնում Ադրբեջան տեղափոխվող իսլամիստ-գրոհայինները:

«Ստացված տեղեկությունների մեծ մասը հաստատվել է. փոխանցված կոորդինատներով հայտնաբերվել են հրամանատարական կետեր, ճամբարներ և որոշ այլ ենթակառուցվածքային միավորներ, որտեղ պատրաստություն են անցնում ԼՂ հակամարտության գոտի տեղափոխվող իսլամիստ-գրոհայինները»,- նշում  է ալիքը՝ նաև հրապարկելով լուսանկարներ, որոնցում, ամենայն հավանականությամբ, Սիրիայում տեղակայված ու հրապարակման մեջ վկայակոչված ճամբարներն են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ