Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․
«Ուրեմն՝ ձենդ կտրի։ Սթափ, թե անսթափ՝ ձենդ կտրի։ Մի խոսա հեռախոսով, դիրքեր ես բացահայտում։ Դավաճանական գրառումներ մի արա՝ թե դավաճաններ ես փնտրում։ Դավաճաններին էլ շատ հեռու մի փնտրի։ Միայն դու ես կրկին խոսում «պայմանավորված պատերազմի» մասին, դա քո տերմինն է։ Հենց հիմա քեզ կզեկուցեն, թե ով էր զինվորներին ասում՝ ոչ մի բանի համար եք մեռնում, ով էր ասում՝ փամփուշտները տվեք, զարդեր ձուլեմ։ Շներիդ էլ ասա, ձենները կտրեն։
Իմացիր, որ դեռ պատերազմ է, ու մի սկսի նորից պառակտել բոլորին։ Ոչինչ չենք ասում՝ դեռ։ Քիչ է մնացել՝ մի քանի օր, լուռ մնա։ Երեի լավ գիտես, որ քիչ է մնացել, դրա համար էլ թուրքին թողած նորից ներքին թշնամիներ ես փնտրում, որ պահպանես իկռա ուտելու քո իրավունքը։ Հետո կգա օրը, ու քեզ կասեն այն մասին թե ոնց եղավ, որ սենց եղավ։ Կխոսեն իրական դավաճանների, դեբիլների ու անկուշտների մասին։ Իսկ հիմա ձենդ կտրի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը