07 10 2020

Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի համանախագահներին

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այց կկատարի Ժնև։ Այս մասն հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

«Այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ նրանց հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի դիրքորոշումը»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ բանակցությունները կկայանան հինգշաբթի Ժնեւում, ապա հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ