Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից այն բանից հետո, երբ Թեհրանը մեղադրել է Իսրայելին իր հողում պաղեստինյան «Համաս» խմբավորման առաջնորդին սպանելու մեջ՝ առաջացնելով տարածաշրջանային լարվածություն: Այս մասին հայտնում է Arabnews-ը:
«Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով՝ Իրանում գտնվող ֆրանսիացիներին հորդորում ենք հնարավորինս շուտ մեկնել», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը