Ադրբեջանի նախագահը, որն այդպես էլ չի սովորել բանակցել առանց նախապայմանների, նոր հայտարարությունն է արել:
Իլհամ Ալիեւն ասել է, թե Թուրքիան, որը նրա խոսքով, տարածաշրջանում կարեւոր դերակատար է, պետք է պարտադիր մասնակցի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետագա գործընթացին:
Հայաստանը, հիշեցնենք, այս հարցում սկզբունքային դիրքորոշում ունի ու հանգուցալուծումը տեսնում է միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռա-նախագահության շրջանակում, որտեղ Թուրքիան տեղ չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը