05 10 2020

Բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսալ նաև խոր թիկունքում. Արտակ Զեյնալյան

Բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսալ նաև խոր թիկունքում. Արտակ Զեյնալյան

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելիներս, հակառակորդը որսում է եթեր հեռարձակվող յուրաքանչյուր ու բոլոր ինֆորմացիաները, սովորական, հեռախոսային կապով կատարված բոլոր զանգերը, տեղորոշում է դրանք ու վերլուծում, դրանցից դուրս բերսծ տվյալներով ստանում է իրավիճակի ամբողջական պատկերը։ Քաղաքացիների միջեւ փոխանակվսծ ինֆորմացիան Հակառակորդի հետախուզության կարեւորագույն աղբյուրներից է։

Հարկավոր է գիտակցել, որ սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսալ ոչ միայն ռազմաճակատի, շփման գծի հարակից տարածքներում, այլեւ խորը թիկունքում (դեսպանատներ եւ այն)։

Ուստի, հաղթանակի, մարտնչող մեր զավակների, եղբայրների ու քույրերի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքը չվտանգելու եւ առաջադրանքները կատարելը չդժվարացնելու համար պետք է լինենք կարգապահ է պահպանենք ՊԲ եւ ՊՆ հրահանգը. Բաց կապով՝ բջջաջին ցանցով չխոսել, ... որ շուտ հաղթենք:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ