Փաստացի Իսրայելը թուրքերի, ադրբեջանցիների ու սիրիացի ջիհադիստ-տեռորիստների հետ իրեն դրել է նույն նավակի մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Փաստացի թուրքերը, ադրբեջանցիներն ու ջիհադիստ-տեռորիստները հայ զինվորականների և խաղաղ բնակիչների դեմ կիրառում են իսրայելական մահաբեր տեխնոլոգիաները: Տեսնես գոնե հասկանու՞մ են Իսրայելում, որ իրենց իսկ տեխնոլոգիաների հայտվելը տեռորիստական ինտերնացիոնալի ձեռքում վտանգավոր է, շատ վտանգավոր է հենց իրենց համար: Մարդկությունը դրա փորձն ունի՝ Ալ-Ղայիդան և ԻԳԻԼ-ը վկա, երբ զենքերն ու տեխնոլոգիաները պտտվեցին զինողների և տեխնոլոգիաներ տրամադրողների դեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը