Քաղաքագետ Աղասի Ենոքայնն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ են պետք։
Ադրբեջանցի դիվանագետները հայտարարում են, որ չեն կարող բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա ունակ չէ պայմանավորվածությունները կատարել։
Կրեմլին մոտ կանգնած ռուսական մեդիան միարժեքորեն պնդում են, որ ռուսական միջնորդության հիմնական խոչընդոտը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։
Արեւմտյան դիվանագետները լուռ են։
Միայն Նիկոլ Փաշինյանն անձամբ կարող է պարզել, թե իր գործոնը որքանով է խոչընդոտում խաղաղության հաստատմանը, եւ միայն նա անձամբ կարող է վերացնել այդ խոչընդոտը, քանի որ այս հանգամանքներում բնական է, որ ոչ ընդդիմությունը, ոչ էլ ժողովուրդը չեն կարող դնել իշխանափոխության պահանջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը