29 09 2020

ՀԱՊԿ-ին դիմելը պարտադի՜ր է․ այդպես է պահանջում կանոնադրությունը․ Տիգրան Ուրիխանյան

ՀԱՊԿ-ին դիմելը պարտադի՜ր է․ այդպես է պահանջում կանոնադրությունը․ Տիգրան Ուրիխանյան

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀԱՊԿ-ին դիմելը պարտադի՜ր է։ Այո՜, հենց դիմել, որովհետև այդպես է պահանջում կանոնադրությունը։ Հայաստանն այդ կառույցի մեջ է հենց այս իրավիճակների համար ու մեր երկրի և քաղաքացիների անվտանգության համար։ Ամեն քաղաքացու և զինվորի կյանքն անգին է։ Անգի՜ն։ Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան կատարելու իրենց առաքելությունն ու պարտավորությունները Հայաստանի հանդեպ։

Եվ եթե ընթացակարգը պահանջում է պաշտոնական դիմում Հայաստանի կողմից՝ ուրեմն դա պետք է անել հենց հիմա։ Այո՜, դրանից բխող ՀԱՊԿ անդամ պետությունների և առաջին հերթին ՌԴ-ի հետ բոլոր հեռանկարային ռազմավարական պայմանավորվածություններով ու սխալների շտկումով հանդերձ։ Վե՜րջ տվեք կամուկացին, վերջապես կողմնորոշվեք մեկ և ընդմիշտ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ