ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին, գրում է ria.ru-ն։
Պոմպեոն Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմակայան այցելության ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարությունն ուղիղ եթերում հեռարձակել է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել։ Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ լուծում գտնելու հարցում»,-ասել է Պոմպեոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը