26 11 2023

Արևմտյան մի շատ երկրներ փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից. Պեսկով

Արևմտյան մի շատ երկրներ փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից. Պեսկով

Արևմտյան մի շատ երկրներ փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ «Ռոսիա 1»-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ նրա, երեք, չորս, հինգ տարի առաջ նման կռիվ է տարվել դիվանագիտական դիմակների ներքո, հիմա այդ դիմակներն արդեն վաղուց դուրս են նետվել, և կռիվը տանում են դեմ առ դեմ, բաց երեսով։

«Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այդ  երկրներ դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ նրանք միակողմանի դիրքորոշում են որդեգրել։ Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով, ինչ-որ բան պնդել, և՛ անհնար է, և՛ անտեղի։ Այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք ի վիճակի չէ խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր, բացառությամբ Ռուսաստանի, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ