Այսօր արդեն Լալա Թեփի, թե Լալա Լեգի որևէ բարձունք նշանակություն չունեն, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Այս մասին ասուլիսին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մենք կարող է վաղը ունենանք նահանջ կամ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ, մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մատրական գործողությունների պատրաստ լինենք: Ի՞նչ անենք: Հակառակորդը իր ողջ բանակային ուժերն օգտագործել է և շարունակում է օգտագործել: Մենք հնարավորություն ենք ունենալու ցույց տալու առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա: Դրա համար պետք չէ անդրադառնալ նրան, թե մենք դիրք ենք տալու, թե դիրք ենք վերցնելու»:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Օմարից մինչև Արաքս շարունակվել են մարտական գործողությունները, ինչը նշանակում է, որ սա կենաց-մահու կռիվ է, որտեղ ամենակարևորն անվտանգությունն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը