23 09 2020

Արարատ Միրզոյանն իրեն պարգևատրել է շուրջ 900,000 դրամով, պատգամավորներին՝ շուրջ 500,000

Արարատ Միրզոյանն իրեն պարգևատրել է շուրջ 900,000 դրամով, պատգամավորներին՝ շուրջ 500,000

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18–ին պարգևատրումների մասին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի պարգևատրումն ըստ այդ կազմել է  892,890 դրամ, փոխնախագահներինը՝ 694,470 դրամ, պատգամավորներինը՝ 496,050 դրամ, ԱԺ նախագահի խորհրդականինը, օրինակ, 471,247 դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ