18 09 2020

Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ ասում է՝ ծխախոտ քիչ ծխեք, տնտեսեք․ Էդմոն Մարուքյան



Մի ընկեր ունեմ, երեկ զանգել, ասում է՝ դու ոնց որ դետոնատոր լինես, մի բան նախաձեռնում ես, գմփում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրժարականի պահանջին:

Նա հիշեցրեց, որ նրա հրաժարականը նախաձեռնել են դեռեւս հունիսին, ապա հերքեց մամուլի տեղեկությունները, թե դա արել է Նիկոլ Փաշինյանի հորդորով:

«Հարցապնդումն արվել է հունիսին: Դրանից հետո 90 օր գրավոր ընթացակարգեր կան, որ նիստերը գան ու լինի: Այդ ընթացքում ուսանողներն են դուրս մնացել, չափորոշիչների հետ կապված խնդիրներ են ծագել: Երբ մենք դիմել ենք, այս խնդիրների մի մասը չի եղել: Սա մեր նախաձեռնությունն է եղել:

Քննարկումների արդյունքում, որ չեն կարողանում հոդաբաշխ պատասխաններ տալ, պետք է վիրավորեն»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով վարչապետին սպասարկող ինքնաթիռին, որի դիզայնի համար, ըստ մամուլի հրապարակումների, ծախսվել է շուրջ 250.000 դոլար Մարուքյանն ասաց

«Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք: Ասում են՝ ծախսը պետական գաղտնիք է, մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որ այն գաղտնազերծվի ու դառնա թափանցիկ, բայց գալով իշխանության՝ մերժել են այդ նախագիծը: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել: Այդտեղ պետական գաղտնիքի բան չկա»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ