14 09 2020

Կա տեսակետ, որ պետք է լինեն կամ մեր սիրելիները, կամ ոչ ոք չլինի․ Լիլիթ Մակունց



Խորհրդատվական կարծիքը յուրաքանչյուր պատգամավորի համար է, հետեւաբար պատգամավորները կորոշեն, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը ինչ կարգով է ազդելու իրենց քվեարկության վրա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով փաստին, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի բարեվարքությանը:

Հարցին, թե ինչո՞ւ պետք է հանրությունը վստահի Խունդկարյանին որպես ՍԴ դատավոր, եթե նա ասոցացվում է նախկին ռեժիմի հետ, Մակունցն արձագանքեց. «Կա երեք մոտեցում, կամ լինել անտարբեր գործընթացի նկատմամբ, երկրորդ մոտեցումը, որ պետք է կամ մեր սիրելիները լինեն, կամ ոչ ոք չլինի, եւ երրորդ մոտեցումը, որ գոյություն ունեցող դատական համակարգից հասկանանք, թե արդյոք մենք մերժում ենք բոլոր գործող դատավորներին թե ոչ: Հիմա թեկնածուները ներկայացնում են իրենց տեսլականը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ