ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժամանակ» թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, ցավոք ոմանց համար շարունակում է գործելակերպ լինել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը