Այն ինչ կատարվում է Հայաստանում, շատերը ճիշտ էին նկարագրում՝ դրանք Օրուելի ստեղծագործություններն են: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով պարետի այն որոշմանը, որ արարողակարգային միջոցառումների ժամանակ որոշ պաշտոնյաներ կարող են դիմակ չկրել:
«Ինչով են իրենք տարբերվում մեզնից ու մյուսներից, այսինքն այդպես է հարմար, այդպես են արել, ժողովրդական լեզվով ասած՝ բաշարում են, անում են: Ուղղակի հարց է, թե որքան են բաշարելու և որքան են իրենց ընտրողների ականջների վրա մակարոն փաթաթելու: Եվ այս դիմակահանդեսն ամենաոչպրոֆեսիոնալ բանն էր, որ կարելի էր սպասել և «հալալ» է մեր կառավարությանը, որ դա էլ արեցին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը