31 08 2020

Այսօրվա դրությամբ Փաշինյանն անառողջ մրցակցության մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ․ Մադաթյան



Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում երկիրը վերելք է ապրել, մենք այդ ժամանկներում ենք սկսել մեր հայրենիքը վայելել։ Հայրենքիը կառուցվել է այն շրջանում երբ մենք անգամ հույս չունեինք, սակայն կառուցվեցին գեղեցիկ այգիներ, սրճարաններ, զբոսավայրեր և այլն։ Դա բավականին լուրջ չարչարանքի և աշխատանքի արդյունք է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանն անառողջ մրցակցություն ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ակտիվ ասֆլատապատման աշխատանքներ է իրականացնում, որ թվերը հասցնի Երկրորդ նախագահի ղեկավարման տարիներին ունեցած թվերին։ Ակնհայտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մրցակցությունը Երկրորդ նախագահի հետ, իրականում Նիկոլ Փաշիյանն էլ ընդունում է, որ Ռոբերտ Քոչարյանից այն կողմ մենք նախագահ չենք ունեցել։ Երկրորդ նախագահի հարցազրույցից հետո, բոլորը քննարկում են, որ Փաշինյանը որոշեց գնալ գյուղացուն հարցնել՝ ոնց է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ