Արա Վարդանյանը գրում է․
«Ինչպես և սպասվում էր FIP-ը կրկին անցել է հասարակությունը ապակողմնորոշելու/մոլորեցնելու գործընթացին։
Չէի էլ անդրադառնա նյութին, եթե խոսքը չվերաբերվեր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ինչպես գիտեք Նախագահ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում կոռուպցիայի մասին խոսելիս հայտարարեց, որ մեկ անձից գնումները ավելացել են շուրջ 72%-ով, ինչն որևէ կերպ չի վկայում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
Այդ հայտարարությանը հետևեց FIP-ի "շատ լուրջ" հակահարվածը, համաձայն որի 2017 թվականին կնքվել էր 38 հազար ուղիղ ընթացակարգով պայմանագիր, իսկ 2019-ին 24 հազար։ Այսպիսով, եզրահանգում է կայքը, ուղիղ ընթացակարգով կատարված գնումները նվազել են 38%-ով։ Կարծես թե թվաբանական սխալներ չկան և FIP- ը փայլուն իրագործել է իր աշխատանքը։
ԲԱՅՑ....
Բոլորին էլ հայտնի է, որ նման հաշվարկներ անելիս, հիմք են ընդունում ոչ թե կնքված պայմանագրերի քանակը, այլ դրանց գումարային արտահայտությունը։ Այսինք պետք էր համեմատել ոչ թե կնքված պայմանագրերի քանակը, այլ այդ պայմանագրերով պետական բյուջեյից ծախսած գումարները։
ԻՍԿ ԱՅԺՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. 2017 թվականին ուղիղ ընթացակարգով կնքված բոլոր պայմանագրերի հանրագումարը կազմում էր մոտ 104 միլիարդ դրամ.
2. 2018-ին - մոտ 131 միլիարդ դրամ
3. 2019-ին - մոտ 179 միլիարդ դրամ.
Կարծում եմ, որ տարրական մաթեմատիկական գիտելիքներ ունեցող ցանկացած անձի համար ակնհայտ է, որ ի համեմատություն 2017 թվականի, պետական բյուջեյից ուղիղ ընթացակարգով կատարված ծախսերը 2019-ը թվականին ավելացելն են շուրջ 72%- ով։
Սիրում եմ փաստերով խոսել, շատ եմ սիրում...
Հ.Գ. Հա, ու ասեմ իմանաք, տվյալները վերցրել եմ 2017-2019 թվականների համար ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվող գնումների գործընթացների վերաբերյալ պաշտոնական հաշվետվությունից)))
Հ.Գ.Գ. Դանչիկ, կրկին փորձի)))»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը