25 08 2020

Աշնանը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում կկազմակերպվի․ Ադրբեջանի ԱԳՆ

Աշնանը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում կկազմակերպվի․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվա առաջին այցին ընդառաջ հայտնել է ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը, որին տված հարցազրույցում նախարարը նշել է՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները: Բացի այդ, Բայրամովը ընդգծել է Հայաստանին ռուսական սպառազինման մատակարարումների թեման:

Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման հարցին՝ Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները ցանկանում են աշնանը նման հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներից, այդ թվում՝ Ռուսաստանից, ակնկալում ենք հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում՝ կառուցողական և էական բանակցությունների շրջանակներում»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ