Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները շարունակում են կյանքի կոչել իրենց երազանքները, որոնք հմտորեն թաքցնում էին հասարակությունից, քանի որ այդ երազանքները բացահայտում են Փաշինյանների ոչ ադեկվատ լինելը...
Ինձ համար ուղղակի անմեղսունակություն էր, երբ Միլանի հայկական եկեղեցում գտնվող Հայաստանի վարչապետն անամոթաբար իրեն համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ...
Իսկ մինչ այդ էլ, համեստություն դրսևորելով, իր գործունեությամբ փորձում էր համեմատվել Սինգապուրի հրաշքի հեղինակ Լի Կուան Յուի հետ...
Պարզվում է վարչապետի ընտանիքում միայն Նիկոլը չէ, որ սիրում է համեմատվել կամ կրկնօրինակել ինչ-որ մեկին... Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը, ևս նրանից հետ չի մնում... Վերջինս շարունակելով իր արցախյան ֆոտոսեսիաները և իբրև թե գովազդելով Արցախում գտնվող Տիգրանակերտը՝ իրեն երևակայել է Տիգրան Մեծի կին ու համապատասխան "հանդերձանքով" է ներկայանում լուսանկարներում...
Ամուսնու պես Աննան էլ երկու կես է լինում. ֆոտոսեսիաներից պարզ է դառնում, որ մոդելի պահանջներից շատ հեռու Աննան ամբողջ կյանքում նախանձել է գեղեցիկ մոդել-կանանց... Բացի այդ, նաև երազել է կայսրուհի կամ թագուհի լինել... Ու հիմա, երբ ամուսինը Հայաստանի վարչապետի աթոռին է բազմել, կատարում է իր չիրականացված և ֆանտասմագորիկ երազանքները...
Ի դեպ, հայտնի ֆիլմի հերոսի բառերով Աննային ասեմ, որ որքան էլ հաց ու պանիր ուտի՝ միևնույն է Մելանյա Թրամփ կամ Կլեոպատրա Պոնտացի չի դառնա...
Հ.Գ. Նիկոլ Հիսուսի բախտը բերել է, որ Աննան կրկնօրինակում է Կլեոպատրա Պոնտացուն, այլ ոչ թե, օրինակ՝ Եկատերինա Մեդիչիին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը