ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․
«Մարդաորս՝ «թավշյա» ձևով...
Երեկ ընտանյոք հանդերձ Ծաղկաձորում էի: Ահավոր հիասթափված եմ ժողովուրդ-ոստիկան խորացող ատելությունից:
Անզուսպ ու անթաքույց ոգևորությամբ մարդ ա, որ բռնում տուգանում էին:
Հրազդանում ու Ծաղկաձորում մոտ հարյուր ոստիկանական մեքենա ընկած հետապնդում էին մարդկանց. էլ խանութներում, էլ այգիներում, էլ զվարճանքի վայրերում և, որ ամենախայտառակն է՝ եկեղեցու բակում...
Լավ, արա, դուք լրիվ ե՞ք ամոթը կորցրել:
Ամբողջ ամառը մարդկսնց բանտարկեցիք տներում, ու էդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, էն էլ քթներից եք բերում:
Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»...
Այս ու երկրի ողբերգությունը հանդիսացող մի շարք այլ հարցերի շուրջ՝ այսօր հանդես կգամ հարցազրույցով, որը կտեղադրեմ իմ էջում...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը