07 08 2020

Զարեհ Սինանյանը Հայաստան խոպան է եկել և հիմա ունենք այն, ինչ ունենք. Գագիկ Համբարյան

Զարեհ Սինանյանը Հայաստան խոպան է եկել և հիմա ունենք այն, ինչ ունենք. Գագիկ Համբարյան

Բեյրութ օգնություն ուղարկելը կազմակերպելու և կոորդինացնելու համար համապատասխան ոչ միայն կամք  էր պետք, այլ նաև աշխատանք: Yerevan.Yoday-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները հաղթահարելու նպատակով հայաստանի կողմից ուշացած օգնությանը:

«Իսկ որտե՞ղ է մեր սփյուռքի հանձանահատարը: Երբ մեր սփյուռքի հանձնակատարն իր տեղում լիներ, լիներ իր աշխատավայրում, իսկ սփյուռքի հանձնակատարի գրասենյակում էլ լինեին համապատասխան աշխատողներ, իսկ մենք շատ լավ գիտենք, որ ընդամենը մի քանի օր առաջ 10 հոգու պարոն Փաշինյանն աշխատանքից ազատեց, մենք հիմա և՛ կունենայինք սփյուռքի հանձնակատարի ներկայությունը Բեյրութում, որտեղ 150 հազար հայրենակիցներ ունենք, և՛ ինքնաթիռ, որը կլիներ առաջիններից մեկը՝ որպես օգնություն հասած Բեյրութ ոչ միայն մեր հայրենակիցների համար, այլ նաև մեր բարեկամ լիբանանցիների: Հիմա քանի որ մենք ունենք Զարեհ Սինանյանի նման Հայաստան եկած խոպանչի, որն ընդամենն այստեղ եկել է խոպան և այս երկու տարվա մեջ մենք որևէ կոնկրետ աշխատանք չենք տեսել կառավարության կողմից կազմակերպված սփյուռքի հետ, հեքիաթային արի տուն, վերադարձիր հայրենիք և այլ այդպիսի անտրամաբանական կոչերից բացի, մենք ունենք այն, ինչ ունենք»: 

Գագիկ Համբարյանը նաև ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալեց ինչպես առողջապահության, կրթության և այլ ոլորտներում, այնպես էլ սփյուռքի հետ հարաբերություններում. «Բեյրութի պայթյունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի իշխանություններն ընդհանարապես շատ դժվար են շարժվում տեղից, եթե հարցը վերաբերում է նույնիսկ մեր հայրենակիցներին, ովքեր բնակվում են ֆորս մաժորային իրավիճակում հայտնված երկրում: Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն տարբեր ոլորտներում է տապալել Հայաստանում՝ լինի դա առողջապահություն, թե կրթություն, այլ նաև շատ վտանգ է իրենից ներկայացնում սփյուռքի հետ կապերի տապալումը, որովհետև գործող իշխանությունները ոչ միայն բավականին վատ հարաբերություններ են ձևավորել սփյուռքում գործող քաղաքական ուժերին, օրինակ՝ ՀՅԴ-ի, այլ նաև շատ դանդաղկոտություն են ցուցաբերում այսպիսի իրավիճակներում, երբ մեր լիբանանահայության մի մասն իսկապես օգնության կարիք ուներ, բացի այդ էլ այս օգնությունն ինքն իրենով շատ մեծ բարոյական աջակցություն կլիներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ