04 08 2020

Ռոբերտ Քոչարյանը դարձել է այս երկրի հակաճգնաժամային կառավարչի դեմքը․ Մանթաշյան



Սա քաղաքական խոսքի և մտքի մաստեր կլաս էր, որից խելք ունեցող իշխանություններն առնվազն մի քանի անգամ պետք է հետ տային, նորից նայերին և պետք է դասեր քաղեին, որովհետև այդ զուսպ, հավասարակշիռ, ծանրակշիռ խոսքը իշխանությունների կամ կոնկրետ անձի քննադատություն չէր, այլ երկրի ապագայի տեսլական էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Այս ճգնաժամը հաղթահարելու համար պետք է նախ մեծ ցանկություն, մեծ կամքի ուժ, բավականին մեծ փորձ և այս երեքի համադրումը մենք մեկ անձի մեջ տեսել ենք նաև նախկինում, երբ 90 ականների փլուզված երկիրը կարողացավ 10 տարում ապահովել թռիչքային տնտեսական զարգացում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ