30 07 2020

Սովորելու շատ բան կար․ Միքայել Մինասյանը՝ 2-րդ նախագահի հարցազրույցի մասին

Սովորելու շատ բան կար․ Միքայել Մինասյանը՝ 2-րդ նախագահի հարցազրույցի մասին

Նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․

«Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը:

Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում, կար մտքի ժառանգականություն, երևույթների անալիտիկ զտում երկրորդականից ու դրական իմաստով արդարացված ինքնավստահություն: Խոսքս խելացիների համար է` սովորելու շատ բան կար հարցազրույցում:

Գիտեմ` դավադրապաշտները հիմա կոգևորվեն. այդպիսիներին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլևս` երկիր ենք կորցնում...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ