29 07 2020

Մի՞թե Սարգսյան Հայկը չի դնելու մանդատը և սահմանափակվելու եք տուգանելով․ Աշոտ Անդրեասյան

Մի՞թե Սարգսյան Հայկը չի դնելու մանդատը և սահմանափակվելու եք տուգանելով․ Աշոտ Անդրեասյան

Մեր երկրում անարդարությունը հատել է անթույլատրելիի սահմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը:

 

Նա մասնավորապես գրել է. «Հայաստանի Հանրապետությունում օրենքը միայն հասարակ քաղաքացիների համար է։

Մեր երկրում անարդարությունը հատել է անթույլատրելիի սահմանը։

Նիկո՛լ Փաշինյան, որպես ՀՀ քաղաքացի, արդարացիորեն հարցս ուղղում եմ Ձեզ։

Արդարացի՞ եք համարում այն, որ երեք ամսից ավել է տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ողջ հանրապետության տարածքով, պատեհ և անպատեհ առիթներով դիմակ չկրելու համար արժանանում են ոստիկանների կողմից ցուցաբերած ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի։

Արդարացի՞ եք համարում դիմակ չկրելու համար տատիկին և պապիկին ծեծելը և գետնին տապալելը Ստեփանավանում, 16, 17 տարեկան աղջիկ ուսանողների թևերը ոլորելով ոստիկանական բաժանմունքներ տանելը, քաղաքացուն գետնին պառկեցնելն ու ոտքը վզին դնելը, կնոջ շորերը հագից հանելն ու կաբլուկը ջարդելը, արդարության համար պայքարող , բայց սոցիալական հեռավորություն պահպանող հարյուրավոր երիտասարդներին և ինձ գետնին պառկեցնելով ոստիկանական բաժանմունքներ տանելը։

Վերը նշված երևույթներն անհաշվելի են։

Եթե այդ ամենը օրենքի սահմանում է, ապա ինչպե՞ս եք բացատրում, այն որ Ձեր քայլի պատգամավորները Սարգսյան Հայկի գլխավորությամբ թքած ունենալով թե՛ Ձեր, թե՛ Ձեր պարետի և թե՛ Ձեր որոշումների վրա տասնյակ իմքայլականների հետ փարթի են կազմակերպում Սևանի ափին առանց դիմակների և առանց որևիցե սոցիալական հեռավորության։

ԵՒ դա այն դեպքում, երբ նույնիսկ 10 օր չի անցել թշնամու կողմից Տավուշի ուղղությամբ կատարած կրակոցների արդյունքում հերոսաբար ընկած զինվորների կյանքերի ընդհատումից։

Ինչպե՞ս եք բացատրում Ձեր իշխանականների լոդկայի լուսանկարը, որտեղ նրանք նույնպես առանց դիմակի են և չեն պահում սոցիալական հեռավորություն, հետևաբար նրանք նույնպես թքած ունեն թե՛ Ձեր, թե՛ Ձեր պարետի և թե՛ Ձեր որոշումների վրա։

Ինչպե՞ս եք բացատրում այն , որ Ձեր քայլականները ոռնում են ամբիոններից , որ բիզնեսմենը չի կարող լինել պատգամավոր, իսկ Ձեր քայլական Հայկ Սարգսյանը Շորժայի ափին մի ամբողջ բիզնեսի է տիրապետում։

Ինչպե՞ս եք բացատրում ոստիկանների 50 հոգանոց քեֆը։

Նիկո՛լ Փաշինյան ՀՀ քաղաքացին Ձեր համար տուգանքի մատերիալ է, դու՛ք տուգանել եք բոլորին, տուգանել եք տատիկների և պապիկների, կանանց և աղջիկների, ուսանողների և անգործների և ուզում եմ հասկանալ ինչպե՞ս եք նայելու հայ ժողովրդի աչքերի մեջ այս անարդարություններից հետո։

Մի՞թե Սարգսյան Հայկը չի դնելու իր մանդատը և պարզապես սահմանափակվելու եք նրան «սիմվոլիկ» 10.000 դրամ տուգանելով։

Արդարացիորեն պահանջում եմ, որպեսզի բոլոր տուգանքները վճարեն Ձեր պատգամավորները քանի որ հայ ժողովրդին նրանք օրինակ են ծառայել, որ կարելի է թքած ունենալ Ձեր կոչերի և որոշումների վրա։

Նիկո՛լ Փաշինյան այսքանից հետո ինչպե՞ս Ձեզ հավատա և հասկանա գիտակից հանրությունը։

Խնդրում եմ պատասխանեք , եթե կարող եք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ