29 07 2020

Հենց Նիկոլը զրկվում է իրեն հարմար հարցազրուցավարներից, խեղճանում է․ Կարեն Վրթանեսյան

Հենց Նիկոլը զրկվում է իրեն հարմար հարցազրուցավարներից, խեղճանում է․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Լրագրող. այս օրերին Պուտինի, Թրամփի հետ հեռախոսով խոսե՞լ եք։

Նիկոլ. Չէ, բայց Հայաստանի ու Ռուսաստանի նախարարներն են իրար հետ շփվել, ԳՇ պետերը, համ էլ Միշուստինի հետ խոսեցի Մինսկում։

* * *

Հարցազրույցից պարզվում է նաև, որ ՀԱՊԿ-ն էլ է ամեն ինչ չոտկի արել, համենայն դեպս Նիկոլը հենց դա է պնդում (ջերմ բարևներ ՀԱՊԿ-ի թեմայով ելույթներ ունեցող պոակցիներին), իսկ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում Ռուսաստանը չպիտի խառնվի, քանի որ ... Արցախի հարցով միջնորդ է։

Ինչպես քիչ առաջ ընկերներիցս մեկը նկատեց, փաստորեն հենց Նիկոլը զրկվում է իրեն հարմար հարցազրուցավարներից (Հ1, «Ազատություն»), հենց զրկվում է լաչառություն անելու հնարավորությունից, էս կարգի խեղճանում է:

***

Ի դեպ, սկսում եմ ենթադրել, որ РБК-ի հարցազրույցի ամբողջ իմաստը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին կռիվների մասով մեր դիրքորոշումը ռուսախոս լսարանին հասցնելն էր, այլ հենց արդարանալը Ռուսաստանի առջև։

Ամբողջ Ռունետը, այդ թվում և ծայրահեղ ընդդիմադիր լրատվամիջոցները հենց այդ ֆրեյմի մեջ են փոխանցում հարցազրույցի էությունը. «Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Մարգարիտա Սիմոնյանին»։

Եթե դա առանց Նիկոլի համաձայնության է արվել, եթե Նիկոլը տեղյակ չի եղել, որ իրեն Մարգարիտայի ստատուսն են դեմ տալու, նշանակում է այդ հարցազրույցի կազմակերպման բոլոր պատասխանատուները պիտի վաղն առավոտ գործից թռնեն։

Բայց այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ է նույն վերնագրով, նույն այդ ուղերձով լուրը փոխանցում նաև կառավարությանը ենթակա «Արմենպրեսը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ