25 07 2020

Անկարգությունները կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից․ Մամմադով

Անկարգությունները կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից․ Մամմադով

ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։

«Հիմա նա տեղեկություն ունի, որ պրովոկացիայի միջոցով փորձելու են հաշվեհարդար տեսնել Ալիևի ռեժիմի դեմ պայքարող, արտասահմանում բնակվող գործիչների նկատմամբ և հետո ասել, որ դա իրականացրել են հայերը։

Ուշադիր լսեք Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա նա տեղեկություն ունի, որ պրովոկացիայի միջոցով փորձելու են հաշվեհարդար տեսնել Ալիևի ռեժիմի դեմ պայքարող, արտասահմանում բնակվող գործիչների նկատմամբ և հետո ասել, որ դա իրականացրել են հայերը։

Կրկին կոչ ենք անում մեր հայրենակիցներին հեռու մնալ բոլոր տեսակի սադրանքներից, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն։ Կարող եք տարածել այս տեսանյութը, որպեսզի սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները տեղեկանան, թե ինչպես են կազմակերպվում այդ սադրանքները և հնարավորինս հեռու մնան նման միջադեպերից», - գրել է Մարուքյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ