25 07 2020

Մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը,․ Արմեն Գրիգորյան



Կցանկանայի շեշտը դնել մի քանի ուղղությունների վրա․ հաճախ հնչող հարցերից է՝ ինչո՞ւ ազգային անվտանգության ռազմավարության նախագծում Արցախի կողքին չկա Հանրապետություն բառը, ի դեպ, փաստաթղթի ամեն մի բառն ու միտքը մանրակրկիտ քննարկումից հետո են գրվել, ինչի համար հիմք է եղել վերջին 2 տարվա քաղաքականությունը, առաջվա փաստաթղթում Հանրապետությունը կա, բայց առարկայական քայլեր չեն արվել, իսկ Արցախի մասով հստակ ձևակերպումներ կան, որոնք իրենց ստատուսով ավելի բարձր են։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած ԱԱՌ նախագծի հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի շահերն ենք ձևակերպել 4 կետով, որոնք իրենց ենթակետերն ունեն։ Առաջնային շահերից մեկը Հայաստանի ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունը և Արցախի անվտանգությունը։ Այսինքն՝ մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը, և առաջին երկուսի հետ համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը։ Կարդալուց պետք է ամբողջը կարդալ և քննարկել ամբողջապես, այլ ոչ թե հատվածաբար․ հարցեր որոնելուց պետք է տեքստը ամբողջական դիտարկել։ Շահերից մեկը դիտարկել ենք ժողովրդավարությունը, որը համարել ենք ավտանգության մաս։ Տավուշյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ փաստաթուղթն այդ թեստը անցավ։ Ադրբեջանի գործողություններն են համարվում սպառնալիք, Թուրքիան՝ այն մասով, որով աջակցում է Ադրբեջանին։ Ակադեմիական արձագանք չենք լսել։ Մեկ անգամ եղել է, բայց կուսակցական քողի տակ», ասել է Արմեն Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ