Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկո՛լ, հայերին Մոսկվայում շակալները արդեն ծեծում են, բան չունե՞ս ասելու «կիրթ» Ալիևին։
Կառավարություն, ԱԳՆ, պետական որևէ ինստիտուտ կա՞, թե էլի ջայլամի պես եք ձեզ պահելու:
Բա մարդ պետություն չունենա՞, որ իմանա իր մեջքին պետություն կա կանգնած, թե չէ բոլոր տեղերի հայերն էլ ուժեղ են ու հաստատ մենակով տասնյակ ազերի շակալի դեմ էլ դուրս կգան:
Հիմա Մոսկվայի հայերը ի՞նչ անեն, իրենց գլխի ճարը տեսնեն հա՞, դուք էդ աթոռներին նստել եք մենակ սելֆի անելու համար, բա մի հատ լայվ մտի, կոչ արա, էն հին ձևերով:
Նիկո՛լ, նորից կրկնում եմ՝ հայերին արդեն Մոսկվայի փողոցներում ծեծում են, բա դուխդ չի հերիքո՞ւմ էս հարցերը լուծես:
Էն մի հատ էլ ԱԽՔ կար է, տեսնես էդ ինչ եղավ...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը