Քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը գրում է․
«Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն նոր կորոնավիրուսի մասին տեղեկատվության մասով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին վստահում է հարցվածների միայն 1%-ը, իսկ Արսեն Թորոսյանի ֆեսյբուքյան էջին՝ 2%-ը:
Նոր կորոնավիրուսի վերաբերյալ Փաշինյանի ու Թորոսյանի կողմից տեղեկատվությունը պարբերաբար ու բացահայտ աղավաղելու, իսկ առանձին դեպքերում թաքցնելու հետևանքով արձանագրվել է Փաշինյանի և Թորոսյանի նկատմամբ վստահության ու հավատի շեշտակի անկում:
Ահա թե ինչի է հասցնում շատախոսությունը, փաստերի և տվյալների մանիպուլիացիան:
#թե_բա_80_տոկոս_լեգիտիմություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը