21 07 2020

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է հակամարտությունը սահմանին

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է հակամարտությունը սահմանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առանձնատանը տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի աշխատանքային նախաճաշը Մոսկվայում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Պ. Բյուլբուլ Օղլուի և Վ. Ս. Տողանյանի հետ, հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ապահովման հարցերն Անդրկովկասում, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված խնդիրները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ