17 07 2020

Հայատյացությունը Ադրբեջանի ԱԳՆ նոր ղեկավարի արյան մեջ է. Արցախի օմբուդսմեն

Հայատյացությունը Ադրբեջանի ԱԳՆ նոր ղեկավարի արյան մեջ է. Արցախի օմբուդսմեն

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է հայտնի հայատյաց Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում:

«Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը:

Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը և փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը: Կարելի է դիտել այդպիսի ապացույցներից մեկն այս հղումով:

Հայատյացությունը, կարծես, նրա բնույթն է, և նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է և դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը:

Այսպիսով, Ալիևը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ և փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ