15 07 2020

ՊՆ ամփոփումը՝ հայ-ադրբեջանական սահմանին գործողությունների վերաբերյալ

ՊՆ ամփոփումը՝ հայ-ադրբեջանական սահմանին գործողությունների վերաբերյալ

Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել: Այս մասին ասվում է Պաշտպանության նախարարության հրապարակած ամփոփ տեղեկատվության մեջ։

 

«Ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական:

Մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Գրեթե լիովին պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակություն ունեն, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին։

ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է հակառակորդի զինված ուժերի թե՛ ցամաքային, թե՛ օդային զորատեսակների սադրանքներին, ինչպես անհրաժեշտ հակահարված տալ, այնպես էլ տեսնում է բոլոր շարժերն ու գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ