10 09 2024

Այս գիշեր ավելի քան 140 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կենտրոնական շրջանների երկնքում․ կա մեկ զոհ

Այս գիշեր ավելի քան 140 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կենտրոնական շրջանների երկնքում․ կա մեկ զոհ

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի ինը շրջաններում խոցել և ոչնչացրել են ուկրաինական 144 ԱԹՍ։ Այդ մասին Telegram-ալիքում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է Բրյանսկի շրջանի տարածքում՝ 72։ Եվս 20-ը՝ Մոսկվայի մարզում։

Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակվել է ռուսական մի քանի շրջանների վրա։ Բրյանսկի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերով 59 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Լիպեցկի մարզում անօդաչու թռչող սարքերը խոցվել են երեք մունիցիպալիտետների տարածքում։ Նրանց ստույգ թիվը չի նշվում։

Մոսկվայի մարզում առնվազն 13. Կալուգայի մարզում յոթ անօդաչու թռչող սարք են խոցվել, ևս 12-ը՝ Կուրսկի շրջանում։

Մերձմոսկովյան Ռամենսկոեում անօդաչուներից մեկը մխրճվել է տան մեջ, արդյունքում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, սկայն մեկ կին զոհվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ