«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Ադրբեջանում անցկացվող ցույցներին։ Նա մասնավորապես գրել է․ «Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով իրենք իրենց բավականին վատ դրության մեջ են դրել։
Բաքվում արդեն մի քանի օր է անցկացվող հանրահահավաքներն արդեն դուրս են եկել վերահսկողությունից, իսկ փողոց դուրս եկածները տարբեր պաշտոնյաների հրաժարականները պահանջելուց բացի պատերազմական կոչեր են հնչեցնում։
Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ. երկու ճանապարհն էլ իշխանությանը տապալման ռիսկերը էականորեն մեծացնելու է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը