14 07 2020

Ինչո՞վ է զբաղված ՀՀ նախագահը, երբ երկիրը փաստացի պատերազմական վիճակում է

Ինչո՞վ է զբաղված ՀՀ նախագահը, երբ երկիրը փաստացի պատերազմական վիճակում է

Հուլիսի 12-ից հակառակորդը սկսել է սադրիչ գործողությունների դիմել հայ-ադրբեջանական սահմանին: Արդեն 3-րդ օրն է հայկական գյուղերի ուղղությամբ ինտենսիվ կարկահերթեր են լինում: Ցավոք, այսօր սահմանին ունեցանք նաև երկու զոհ: Այս օրերին հնչեցին շատ հայտարարություններ և կոչեր: Այս օրերին, սակայն, որևէ կոչ, հայտարարություն, խոսք չեղավ երկրի փաստացի ղեկավարից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից: Ստորև ներկայացնում ենք, թե ինչով է զբաղված այս օրերին Արմեն Սարգսյանը:

 Հուլիսի 13

  1. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ:

           Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահի գործունեությամբ և կարևորել արվեստասերների հետ մշտական կապը:

 

  1. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ:

    Մտքեր են փոխանակվել անշարժ գույքի շուկայի վրա համավարակային իրավիճակի ազդեցության, առկա խնդիրների, հնարավոր դժվարությունների և դրանք հաղթահարելու ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև վերջերս ընդունված օրենքների, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հնարավոր ազդեցությանն ինչպես անշարժ գույքի ոլորտի, այնպես էլ բնակչության և գործարար դաշտի վրա:

 

  1. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

 Հուլիսի 14

  1. Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հյուրընկալել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

       Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի՝ ընդգրկելով փոխշահավետ և ապագային միտված նոր ծրագրեր:

 

  1. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ