Ինձ բերման են ենթարկել ապօրինի, իմ մեքենայի միջից, որտեղ եղել եմ մենակ, կադրերը կան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված է «Ոչ Սորոսի վաստակներին»: Ես հիմա չգիտեմ՝ որտեղ են պլակատները: Էստեղից ոչ մի տեղ չեմ գնալու, մինչեւ բերեն նույն տեղում կպցնեն»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը