10 07 2020

Աղջիկն ինչ տեսել է, այն էլ ասում է, դուք եք նրան «ծնել»․ քաղաքագետը՝ «Իմ քայլին»

Աղջիկն ինչ տեսել է, այն էլ ասում է, դուք եք նրան «ծնել»․ քաղաքագետը՝ «Իմ քայլին»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերի վրա, ով ասել էր, որ օրենքն արհամարհած ունի, երբ ոստիկանը պահանջել էր դիմակ կրել։

Իրենցքայլականների վրդովմունքն անհասկանալի է, աղջիկն մտածում է ճիշտ այնպես, ինչպես իրենք. ինչ տեսել է, այն էլ ասում է։

Աղջիկն ինչ պակաս "ժողովուրդ" է՝ իշխանության տերը, իսկ "ժողովուրդն" օրենքից բարձր է, ինչ կուզենա՝ կանի։ Կուզենա դատարաններ կշրջափակի, կուզենա՝ դատավորին կպարտադրի իր վճիռը, կուզենա՝ կառավարության, կամ ռադիոտան դուռը կջարդի, կամ ասֆալտին կպառկեցնի ու կնկարահանի ֆեյսբուքում գցելու համար։ Կուզենա ՍԴ դատավորներ կփոխի ու սահմանադրություն կխախտի երբ ցանկանա։ Մի խոսքով, հեղափոխական սերունդ է և ձերքայլական ապագա պատգամավոր՝ ձեր պոտենցիալ կոլեգան։

Դուք եք նրան "ծնել" ու դուք էլ իր հետ պետք է համակերպվեք։ Միշտ չէ օրենք խախտելը ձեզ ձեռնտու լինելու, կյանքն ավելի բազմաբնույթ ու բազմակողմանի է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ