08 07 2020

Նիկոլի աներորդու դատարանային անգրագետ ջղաձգումները․ Գագիկ Համբարյան

Նիկոլի աներորդու դատարանային անգրագետ ջղաձգումները․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի աներորդին, ում բազմաթիվ ԶԼՄ-ներ և անհատներ մեղադրեցին Ռուսաստան մաքսանենգ ծխախոտ արտահանելու մեջ, դատի էր տվել 4 անձի, այդ թվում նաև ինձ...
Այսօր այդ քայլիստ երեսփոխանը գրառում է կատարել իր էջում և անդրադարձել այդ 4 անձանցից մեկի կողմից դատարան և իրեն ուղարկված հայցադիմումի պատասխանին, որը մեկնաբանելու ընթացքում հոգնակիի անցնելով ինչ-որ մեկնաբանություններ է արել...

Սկսեմ նրանից, որ երեսփոխան Հրաչ Հակոբյանը պարզվում է՝ չի տարբերում հայցադիմումը հայցադիմումի պատասխանից, քանզի իր գրառման մեջ այդ անձի կողմից հայցադիմումի պատասխանում ներառված մտքերը ներկայացնում է որպես այդ անձի հայցադիմում (տե՛ս լուսանկարը)...
Երկրորդ, այդ անձի հայցադիմումի պատասխանում ներառված մտքերին ի պատասխան Նիկոլի աներորդին իր գրառման մեջ գրել է. "Ահա այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելուց փորձում են հետ կանգնել իրենց ասածից, կամ այլ կերպ ասած՝ «задний դնեն»"...

Հետաքրքիր է, ՆՐԱՆՔ ասելով քայլիստ երեսփոխանը նկատի ունի հայցադիմումի պատասխանի հեղինակի՞ն... Եթե սույն անձի համար մեկ մարդը ՆՐԱՆՔ է, ապա դա ցույց է տալիս իր գրագիտության մակարդակը... Իսկ եթե ՆՐԱՆՔ ասելով նկատի ունի նաև ինձ, ապա տխրեցնեմ միամտաբար ԱԺ-ում հայտնված սույն կերպարին, ըստ օդում կախված լուրերի, իրենց ընտանիքին հարազատ դարձած հայտնի գործարարի ոճով՝"Աժժժժժ ջան, դու ո՛վ ես, որ ես «задний դնեմ» քո դեմ... Ես նույնիսկ քո փեսայի դեմ զադնի չեմ դնի, չերազես..."
Հ.Գ. Նիկոլի շնորհիվ ԱԺ-ում հայտնված սույն կերպարին խորհուրդ կտամ լեզուն կարճ պահի ու սպասի իր իսկ կողմից նաև իմ դեմ սանձազերծած դատական գործընթացին... Թե՞ արդեն վճռի բովանդակությանը տեղյակ է ու դրա համար է հոգնակիով խոսում և հրճվանքը հայտնում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ