08 07 2020

Տուգանքների ավելացման նախագիծը հանե՞լ եք, որ հետո էլի բերեք. Նաիրա Զոհրաբյան



Հուլիսի 8-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ է անում 14 հարցով: օրակարգում նախապես ներառված է եղել տուգանքների խստացման մասին նախագիծը, որը հետո հանվել է օրակարգից: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին հետաքրքրվեց, թե արդյոք հետո նորից ներառելու են: Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ հիմա նպատակահարմար չեն գտել այն քննարկել, բայց չբացառեց, որ նորից կհայտնվի օրակարգում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ