03 07 2020

ՀՀ ապազգային իշխանությունների և Նավալնու տերերը նույնն են․ Խաչիկ Ասրյան

ՀՀ ապազգային իշխանությունների և Նավալնու տերերը նույնն են․ Խաչիկ Ասրյան

Հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին հայ և ռուս եղբայր ժողովուրդների, ասել է թե՝ Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն է։ Հայաստանի այսօրվա ամերիկահպատակ իշխանությունները Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանը դարձրել են հակառուսական ալյանսի անդամ: Պետական միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում տեղի ունեցող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին անդրադառնում է Ռուսաստանում սորոսի վաստակ և արևմտյան ուժերի գործակալ Ալեքսեյ Նավալնու միջոցով:

Այս ողբերգության միակ բացատրությունն այն է, որ Հայաստանի այսօրվա ապազգային իշխանությունների և Նավալնու տերերը նույնն են և նույնն է նաև նրանց նպատակը՝ ոչնչացնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցությունը՝ Հայաստանը դարձնելով Ռուսաստանի թշնամի պետություն: Արդեն երկու տարի՝ Փաշինյան Նիկոլն ու իր սորոսահպատակ իշխանությունը ոչնչացնում են Հայաստանի բնականոն զարգացման ընթացքը, այդ թվում նաև արտաքին անվտանգությունը, որի վերջնարդյունքը կարող է լինել Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս բերելը, Հայաստանի արտաքին անվտանգության երաշխավոր ռուսական սահմանապահ զորքերի և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի դուրս բերումն ու դրանց փոխարեն Հայաստանում ՆԱՏՕ-ի, կամ, որ նույնն է՝ թուրքական բանակի ներկայության ապահովումը: Այդ ժամանակ մենք իսկապես ականատեսը կլինենք հայատյաց Իլհամ Ալիևի վաղեմի երազանքի իրականացմանը. Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում Մեհրիբան Ալիևան մուղամ կլսի: Ուզում եմ միանգամից հիասթափեցնել արևմուտքի՝ ի դեմս ՆԱՏՕ-ի համար Հայաստանում ոտնատեղ փնտրող, արևմուտքի այլասերված բարքերն իրենց մեջ կրող հայրենադավներին. բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմաքաղաքական գործունեության համար կենսական ընտանիք հանդիսացող ՀԱՊԿ-ին երբևէ փոխարինի ՆԱՏՕ-ով:

Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանի հաջորդ իշխանությունը, որը մե՛նք ենք ձևավորելու, լինելու է իսկապես ազգային-պետական և Հայաստանը դուրս է բերելու հակառուսական և սորոսահպատակ ուժերի ազդեցությունից: Հայաստանի հաջորդ՝ ազգային-պետական իշխանությունը լինելու է Ռուսաստանի վստահելի ու իրավահավասար դաշնակիցը, ինչպես նաև Հայաստանի ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը բացառապես լինելու է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ