Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Կոլեկտիվ հանցագործության և պետական դավաճանության ռահվիրաները
Եթե Արմեն Սարգսյանին թվում է, թե ձեռքերը լվանալով և ջայլամային կեցվածք ընդունելով կարողանալու է քաղաքականապես կույս ձևանալ, ապա սխալվում է։
Հայաստանում տեղի է ունենում մի խումբ մարդկանց կողմից սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման գործընթաց։ Այդ հանցագործության մեջ իր կարևոր դերակատարությունն ունի ՀՀ նախագահի աթոռը Հայաստանի շահերի հաշվին զբաղեցնող Ա. Սարգսյանը։
Ի դեպ, նախորդ իշխանության գլխավոր մեղքերից մեկը նման անողնաշար, շահամոլ և կոմերսանտ մեկին պետության գլխի դերը վստահելն էր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը