29 06 2020

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստեց․ Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստեց․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«"Մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի", - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ստելով:

Քանզի մեզ մոտ ոչ թե կարանտին առանց կարանտինի է, այլ արտակարգ դրություն առանց կարանտինի, ինչը նշանակում է արտակարգ դրության գոյության բացառապես քաղաքական նպատակահարմարություն, ուրիշ ոչինչ:

Ինչքան ուզում է, թող դայլալյլի, մեկ է, արդեն պարզ է, որ մոտ 600 ընդհատված կյանք իր խղճին է, հազարավոր խեղված ճակատագրեր իր վրա են, հարյուր հազարավոր մարդկանց սովն ու չքավորությունը իր անկուշտ քաղաքական բկին են կանգնելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ