25 06 2020

Վստահաբար ասում եմ՝ ՀՀ-ում քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ չկա․ Միրզոյան



Սոցիալական ճգնաժամ ՀՀ-ում չկա և չի եղել, խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Եթե որևէ մեկը որևէ երկրում, առավելապես, ՀՀ-ում ուզում է հասկանալ սոցիալական ճգնաժամի հարցադրման շուրջ պատկերացում կազմել, թող նայի կոմունալ վճարումների վիճակագրությունը հատկապես էլեկրտաէներգիայի մասով։ Չկա Հայաստանում սոցիալական ճգնաժամ», - ասաց նա։

Միրզոյանը նկատեց՝ խնդիրներ կլինեն, բայց դրանց համապատասխան արձագանք կլինի կառավարության կողմից։

ԱԺ նախագահը նաև նկատեց, որ տնտեսական և քաղաքական ճգնաժամ ևս ՀՀ-ում չկա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ