23 06 2020

Սրանով ՀՀ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու․ Էդմոն Մարուքյան



Քննարկումների մեջ ենք, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են կայացվել: Երբ քննարկումները կավարտվեն, բավարար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը: Այս պահին որևէ նորություն չունեմ անելու: Լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Եթե ես իմ դիտարկումներն այստեղ ասեմ, կստացվի, որ քննարկումները պետք է անենք բաց: Երբ որոշումը լինի կհրապարակենք, իսկ նյուանսների հրապարակումը հիմա սխալ է»,- ասաց նա:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, Մարուքյանը նշեց. «Մի քանի ժամվա մեջ մայր օրենք է փոխվում, որն արվում է բոլոր տեսակի ընդունված միջազգային չափորոշիչների խախտումով և նաև մեր Սահմանադրության, քաղաքական բոլոր էթիկաների, հանրային լսումների, քննարկումների շրջանցմամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ