Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը գրում է․
«Թե բա եթե Վեհափառը չի կարողանում առանց թիկնապահների շրջի սեփական ժողովրդի մեջ....
Իսկ այսօր Նիկոլը ավելի մեծ թվով թիկնապահներով ա շրջում Երևանում, քան ասենք Պուտինը՝ Մոսկվայում, նույնիսկ սնայպերներով ա շրջում ժողովրդի Նիկոլը էդ նույն ժողովրդի մեջ...
Նույնիսկ Ալեննա ոստիկանի ուղեկցությամբ շրջում, և սա այսպես կոչված հեղափողությունից ընդամենը երկու տարի անց, բա որ մի տարի էլ մնաք, արդեն իսկանդերո՞վ եք շրջելու....
Իմ խաբված և օգտագործված ժողովուրդ...
Ալեն, քո ու Նիկոլիդ սերմանած ատելության արդյունքում արդեն երկու տարի ա ինձ էլ են ահաբեկում, բայց ես, ինչպես միշտ, հիմա էլ միայնակ եմ շրջում, քանզի չեմ խաբել իմ ժողովրդին և ցանկացածի աչքերի մեջ նայելով կարող եմ իմ ամեն խոսքը հիմնավորել, իսկ դուք շատ մոտ ապագայում ամաչելու եք փողոց դուրս գալ, եթե իհարկե որոշեք մնալ և ապրել ձեր իսկ կողմից լկտիաբար խաբված և օգտագործված ժողովրդի կողքին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը