19 06 2020

Տնտեսությունն ապրում է աննախադեպ անկում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը․ Աբովյան

Տնտեսությունն ապրում է աննախադեպ անկում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը․ Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ հարցնում են, թե ինչպես կարելի է գնահատել իշխանությունների ադեկվատության պակասի աստիճանը, ապա երկար բարակ վերլուծություններ անել պետք չի։

Բավական է պարզապես հետևել իշխանության գործողությունների տրամաբանությանը և ամեն ինչ կդառնա պարզ և հասկանալի։
Օրինակ, ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը։
Իշխանությունը սկսում է աննապադեպ և տոտալ պատերազմ ամենախոշոր ընդիմադիր ուժի ղեկավարի դեմ և բնականաբար դա ԲՀԿ֊ն է։

Երբ կորոնավիրուսի համավարակը, դեռ նոր էր սկսում, իշխանությունը հեգնելով վտանգը և թքած ունենալով հասարակ մարդկանց անվտանգության վրա ՝ կազմակերպում է բազմահազարանոց հավաքներ (հետագայում արդարանալով, թե բա՝ չգիտեինք), իսկ այսօր, երբ համավարակը արդեն ուղղակի դարձել է ազգի համար ակնհայտ՝ աղետ, առողջապահության նախարարը հիվանդության դեմ պայքարելու փոխարեն ընդդիմությանը վարկաբեկող շինծու նյութեր է տարածում, իսկ այդ ընթացքում մարդիկ շարունակում են մահանալ։
Կամ մեկ ուրիշ օրինակ, երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները (ուժային և տարատեսակ ՊՕԱԿ֊ներ) արտաքին վտանգները կանխելու փոխարեն, զբաղված են կատաղի պայքարով կրկին՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի դեմ։

Ադրբեջանցիները և թուրքերը հայկական տեղեկատվական տիրույթում իրենց զգում են, ինչպես իրենց տանը գողանալով հայկական տեղեկատվական գաղտնի նյութերը , իսկ ՊԵՏԱԿԱՆ տեղեկատվական կառույցները զբաղված են ՀՀ պատգամավորների, ԲՀԿ անդամների գաղտնալսումներով և զուգահեռաբար կազմակերպում լկտի և ստահոդ տեղեկատվական տեռոր մեր հանդեպ, հայկական սոցիալական տիրույթներում և իրենց գրպանների լրատվամիջոցներում (չմոռանամ ասել, որ շինծու և կեղծ լուրերի տարածման առաջամարտիկներ են նաև իշխանական պատգամավորները...
Հիշեցենեմ, որ այս պատգամավորները, ի դեպ հարկատուներից աշխատավարձ են ստանում)։
...շարունակելի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ